Hydro and Civil Works Engineer
Goris, AM
ՔոնթուրԳլոբալը էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի արտադրող և շահագործող ընկերություն է հանդիսանում: ՔոնթուրԳլոբալը վերահսկում, շահագործում և տնօրինում է մոտ 4,000 մեգավատ (ՄՎտ) տեղակայված արտադրական հզորությամբ 62 էլեկտրակայաններից բաղկացած առկա պորտֆել:
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ հանդիսանում է տեղական դուստր ընկերություն և իրենից ներկայացնում է երեք հիդրոէլեկտրակայաններից բաղկացած համակարգ, որի ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ։ Համալիրը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի արևելյան մասում՝ Երևանի հարավ-արևելքից շուրջ 240 կմ հեռավորության վրա:
Աշխատանքի նկարագիրը |
Հիդրոտեխնիկական կառույցների ընդհանուր աշխատանքի ապահովում
Աշխատանքային պարտականություններ |
- Կատարել շահագործման ծավալի աշխատանքներ, համաձայն հիդրոտեխնիկական կառույցների մասին շահագործման տեխնիկայի անվտանգության կանոնակարգի,
- Ապահովել հիդրոտեխնիկական կառույցներում առկա բոլոր տեսակի չափիչ սարքերի աշխատանքը,
- Հետևել կառույցների սեյսմոկայունությանը վերաբերվող միջոցառումներին,
- Հետևել տեխնիկական հաշվետվությունների ստացման պատասխանների և դրանց կատարման միջոցառումներին,
- Զննել հիդրոկառույցների վիճակը, ներկայացնել առաջարկություններ դրանց շահագործման աշխատանքների բարելավման ուղղությամբ,
- Կատարել վերլուծություն վթարային օջախների առաջացման դեպքում` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար
Պահանջվող որակավորումներ |
- Բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում,
- Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան բնագավառում ղեկավարող պաշտոնում,
- ՀԷԿ-երի տեխնիկական շահագործման կանոնների իմացությունը ցանկալի է,
- Գործող պաշտոնական դրույթների, շահագործման հրահանգների, ներքին կարգապահության և անվտանգության կանոնների իմացությունը ցանկալի է,
- Հիդրոկայանների, կառույցների և սարքավորումների նշանակության և բնութագրերի իմացություն,
- Անվտանգության տեխնիկայի և շահագործման կանոնների իմացություն:
ContourGlobal provides equal employment opportunities and maintains a diverse workforce that reflects the rich environment of the society we live in and markets we operate.